News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Չինաստանին Հյուսիսային Կորեայի հետ սահմանին խիստ վերահսկողություն պահպանել, քանի դեռ չի կնքվել ապամիջուկայնացման համաձայնագիր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Չինաստանը պետք է ուժեղ եւ խիստ կանգնած մնա Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, քանի դեռ չի կնքվել գործարքը»,–իր թվիթերում գրել է Թրամփը՝ ակնարկելով, որ Չինաստանը հնարավոր է, թուլացրել է Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

 «Վերջին ժամանակներս սահմանը ավելի հասանելի է դարձել»,–գրել է նա՝ հավելելով, որ ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան մեծ հաջողությունների հասնի, բայց միայն այն բանից հետո, երբ կկնքվի ապամիջուկայնացման մասին համաձայնագիրը»,–նշել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ