News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մալթայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում մեր թղթակից Անի Աֆյանը հանդիպել է Վալետտայի Միջերկրածովյա համաժողովների կենտրոնի նախագծերի ղեկավար Մորիս Վասսալոյի հետ:

Մորիս Վասալոն 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգն է: Ծնվելով եւ ողջ կյանքը Մալթայում ապրելով՝ նա փորձում է վերականգնել իր ընտանիքի պատմության կորած էջերը եւ գտնել հարազատներին: Իր արմատների, այն մասին, թե ինչպես են հայերը հայտնվել Մալթայում, ինչպես նաեւ իր նպատակների մասին, նա պատմել է NEWS.am- ին:  

Կարո՞ղ եք կիսվել ձեր ընտանիքի պատմությամբ: Որտեղի՞ց է այն սերել:

 Ներկայումս ես փորձում եմ հասկանալ, որտեղից է ծագել իմ ընտանիքը, որպեսզի պարզեմ, որտեղ են Հայաստանում ապրել իմ նախնիները: Ինձ հայտնի է միայն, որ Ցեղասպանության ժամանակ նրանք հեռացել են Արեւմտյան Հայաստանից եւ ուղեւորվել Հյուսիսային Աֆրիկա: Այդտեղից մեկնել են Իտալիա, իսկ հետո տեղափոխվել Մալթա: Ես գիտեմ, որ պապիկիս անունը Պասկալ Էմինյան էր: Նա մոտ 7-8 տարեկան էր, երբ բնակություն հաատատեց այստեղ: Պապիկս ամուսնացել է մալթուհու հետ: Նրա անունը Մարիա էր: Նրանք 7 երեխա ունեին՝ իմ մայրը եւ նրա 6 եղբայրները:

Բացի այդ, 1970-ականներին, երբ մեր ընտանիքի անդամներից մեկը Վենեսուելայից եկավ մեզ մոտ եւ ցույց տվեց մեր տոհմածառը, մենք պարզեցինք, որ մեր առաջին նախնին Արթին Էմինյանն է եղել: Ես կարողացա Վանաձորում մի քանի մարդու գտնել, որոնք նույն ազգանունն ունեն, բայց մենք դեռ չենք պարզել նրանց ազգակցական կապը մեր ընտանիքի հետ:

Դուք եղե՞լ եք Հայաստանում: Ի՞նչ գիտեք այդ երկրի մասին:

Ոչ, ես երբեք չեմ եղել Հայաստանում: Դա իմ ծրարգերում է: Ես գիտեմ, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած աշխարհի առաջին երկիրն է եւ որ հայերը հին մշակույթ ունեն: Ես նաեւ փորձում եմ որքան հնարավոր է շատ իմանալ ուտեստների, գինիների եւ ըմպելիքների մասին, որոնցով Հայաստանը հայտնի է:

Ի՞նչ կարող եք պատմել Մալթայի հայերի մասին: Նրանց հետ շփվու՞մ եք:

Փաստացի, Մալթայում առաջին հայերը հայտնվել են ասպետների ժամանակներում եւ դա առաջին բնակեցումն էր: Երկրորդ բնակեցումը 1918-1920-ականներին էր: Այդ ժամանակ էլ իմ ընտանիքը ժամանել է կղզի: Հայերի երրորդ հոսքը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո է եղել: Այսպիսով, մենք կարող ենք 3 փուլ առանձնացնել: Առաջին հոսքի ժառանգները, որպես կանոն, քիչ բան գիտեն իրենց արմատների եւ ընտանիքի պատմության մասին: Բավական երկար ժամանակ է անցել եւ բարդ է որեւէ բան պարզելը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կապ եմ պահպանում Կոնստանտին Իշխանովի՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահի հետ: Իմ նպատակը Մալթայում Հայկական մշակութային կենտրոն ստեղծելն է եւ Հայաստանի եւ Մալթայի սերտ համագործակցությանը նպաստելը:

Ձեր կարծիքով, ի՞նչն է հատուկ հայերին:

Ես չեմ կարող հստակ ասել, բայց հիշում եմ պապիկիս: Նա միշտ զբաղվում էր բիզնեսով եւ առեւտրով: Ես կարծում եմ, որ գործարարի մտածողությունը բնորոշ է հայերին:

Ի՞նչ կասեք ձեր ընտանիքի մասին: Ձեր երեխաները հետաքրքրվու՞մ են հայկական մշակույթով:

Ես 5 աղջիկ ունեմ: Այո, նրանք սկսել են հետաքրքրվել այն ժամանակվանից, երբ ես բարձրացրել եմ այդ թեման: Այնպես որ, նրանք հարմար առիթի են սպասում Հայաստան այցելեու համար: Հուսով եմ, նրանք շուտով դա կանեն:

Նրանք հետաքրքրված են նաեւ Մալթայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում բոլոր միջոցառումներին այցելելու գաղափարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ