News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պեկինը հերքել է Հարավչինական ծովի «ռազմականացման» մասին մեղադրանքները՝ վիճարկվող կղիներից մեկի օդանավակայանում ռմակոծիչների տեղակայումից հետո, հաղորդում է AFP-ն:

Նախորդ շաբաթվա վերջում Չինաստանն առաջին անգամ հարավչինական ծովի կղզիներից մեկում մի քանի ռազմական ինքնաթիռներ տեղակայեց: Այս քայլը ԱՄՆ-ի կողմից անմիջապես քննադատությանն արժանացավ, իսկ Պենտագոնի մամուլի քարտուղարը դատապարտեց «Հարավչինական ծովի վիճելի տարածքներում Չինաստանի շարունակվող ռազմականացումը»:

Սակայն Պեկինը հերքել է այն մտավախությունները, որ տեղակայումը տարածաշրջանում լարվածություն է առաջացրել: «Հարավչինական ծովի կղզիները չինական տարածքներ են», - ասել է Չինաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Լու Քանգը:

Նա նշել է, որ տարածաշրջանում ռմբակոծիչների տեղափոխոքմը «Չինաստանի զինված ուժերի սովորական վերապատրաստման մի մասն է»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «իր ռազմական նավերը եւ ինքնաթիռները ուղարկում է դեպի տարածաշրջան` վտանգ ներկայացնելով այլ երկրների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ