News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր կառավարության անդամները երդում են տվել նախագահական նստավայրում։ Նախագահ Արմեն Սարգսյանը հաջողություն մաղթեց կառավարության անդամներին եւ շնորհավորեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե շատ կարեւոր նշանակություն ունի արարողության հանդիսավոր բնույթը եւ ժողովրդի առջեւ երդվելու արարողությունը։

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է. «Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր չեն լինելու։ Կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագրեր։ Ի վերջո, այդ արտահերթ ընտրություններին այսդ կառավարությունը հանդես է գալու, թե ինչ ֆորմատով, այլ հարց է»։

Կոռուպցիոն բացահայտումների մասին դիտարկմանը, արդյոք ԱԱԾ պետն ունի վարչապետի «դաբռոն», վարչապետը պատասխանել է. «Պետք է հին բառապաշարից հրաժարվենք, դառբո եւ այլ բառերը հարիր չեն մեր կառավարության գործունեությանը։ Եւ ԱԱԾ-ն եւ մյուս մարմինները պետք է լիարժեք կատարեն իրենց գործառույթները։ ԱԱԾ տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի։ ԱԱԾ տնօրենը պարբերաբար զեկուցում է եւ ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ»։

Ավելին, Փաշինյանն ընդգծել է, թե որեւէ բան չի փոխվելու, եթե նույնիսկ բացահայտվի, որ իր ընտանիքում լինեն նման մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ