News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունն ունի դրական միտումներ եւ ունի դրական սպասումներ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսական վիճակի մասին՝ վարչապետը նշել է. «Պետական մարմինների վերլուծության համաձայն, տնտեսությունն ունի դրական միտումներ եւ ունի դրական սպասումներ։ Եւ այդ սպասումները պետք է կոնկրետ իրականություն դառնան»։

Նա նշել է, թե այս օրերին տասնյակ եւ հարյուրավոր CV-ներ է ստանում, այդ թվում սփյուռքից։ «Ուզում եմ ուղղակի բոլորս համբերությամբ զինվենք, որովհետեւ այդ կարգի մեծ տեղեկատվությունը մշակելը որոշակի աշխատանք եւ ժամանակ է պահանջում։ Հայաստանում տնտեսության զարգացման ամենակարեւոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը, եւ մրցակցային դաշտն է։ Քաղաքական առումով մենք այսօր դա ունենք։ Մնումէ  դրա գոյությունն ամրապնդվի եւ վստահություն դառնա մարդկանց մոտ եւ ամեն ինչը կկարգավորվի»,- ասել է վարչապետը։

Երբեմն կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար մի բան ունի՝ չխանգարել տնտեսության զարգացմանը, ասել է վարչապետը։ Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները լիարժեք կլուծի։ «Այդ խնդիրները լուծելիս չենք պատրաստվում չմտածված քայլեր անել։ Նաեւ քաղբանտարկյալների հարցը լուծելիս չմտածված քայլեր չենք անելու»,- ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ