Բրիտանական ԶԼՄ-ի աշխատանքը կարգավորող մարմինը՝ Ofcom-ը երեք նոր հետաքննություն է բացել ռուսական «RT» հեռուստաընկերության դեմ: Ավելի վաղ ապրիլին Ofcom-ը եւս 7 ստուգում սկսեց այս ալիքի դեմ, հաղորդում է DW-ն:
Հետաքննությունները անցկացվում ապրիլի 26-ին եւ մայիսի 4-ին RT-ի լրատվական ծրագրերի, ինչպես նաեւ ապրիլի 20-ին Crosstalk հաղորդման հետ կապված:
Ofcom-ի ներկայացուցչի խոսքով՝ կարգավորող մարմինն այս թողարկումներում օբյեկտիվության սկզբունքի խախտում է նկատել:
RT-ի ներկայացուցիչը նշել է, որ մտադիր է հետաքննությունների ընթացքում համագործակցել կարգավորող մարմնի հետ, հաղորդում է Reuters -ը:
ՌՏ-ի դեմ նախորդ յոթ հետաքննությունները կապված էին Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման լուսաբանման հետ: