News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններից հետո հայտարարել է այդ երկրից դեսպանին հետ կանչելու մասին, ինչպես նաեւ նախազգուշացրել է այնտեղ  գործարարությամբ զբաղվելու ռիսկերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ չի ճանաչում Վենեսուելայում մայիսի 20-ին կայացած ընտրական գործընթացի օրինականությունը: Կառավարությունը որոշել է հետեւյալ միջոցները ձեռնարկել. խորհրդակցությունների համար հետ կանչել այդ երկրում գտնվող Մեքսիկայի դեսպան Էրենդիր Պաս Կամպոսին, կանչել Վենեսուելայի դեսպանին՝ Մեքսիկայի դիրքորոշումը հայտնելու համար եւ նախազգուշացնել Մեքսիկայի ֆինանսական եւ բանկային սեկտորին այն ռիսկերի մասին, որոնց հետ նրանք կարող են բախվել Վենեսուելայի կառավարության հետ գործարքներ իրականացնելիս», — նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ