News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դեռահասը պետք է 37 միլիոն դոլար փոխհատուցում վճարի այն բանի համար, որ նրա պատճառով Օրեգոն նահանգի Կոլումբիա գետի գեղատեսիլ կիրճում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել: Համապատասխան որոշումը կայացրել է դատարանը, հաղորդում է AP-ն:

Այս գումարը պետք է ծածկի հրդեհաշիջման, վերանորոգման եւ տների վերակառուցման ծախսերը: Տուժող են համարվում ԱՄՆ անտառային ծառայությունը եւ Օրեգոնի տրանսպորտի վարչությունը:

Վակուվերի 15-ամյա բնակիչը խոստովանել է, որ հրավառություն է նետել Իռգլ Գրիկ կանյոն, ինչը կրակի արագ տարածման պատճառ է դարձել:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ դեռահասը գումարը պետք է 10 տարվա ընթացքում վճարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ