News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով  ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց արգելվում է Վենեսուելայի սուվերեն պարտքի հետ գործարքներ իրականացնել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Փաստաթուղթը հավանության է արժանացել  Մադուրոյի վարչակարգի վերջին գործողությունների ֆոնին: Մասնավորապես՝ «երկրում առկա էնդեմիկ տնտեսական խնդիրների, Վենեսուելայում կոռուպցիայի ծաղկման, երկրում ընդդիմության վրա շարունակվող ճնշումների, արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով ժողովրդավարականա կարգը խախտելու փորձերի, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամի խորացման կապակցությամբ»:

Սահմափակվել է նաեւ Վենեսուելայի կառավարության պարտքի պարտականությունների, այդ թվում դեբիտորական պարտքի գնումը:

Այս դրույթը, ինչպես նշվում է փաստաթղթում, վերաբերում է Վենեսուելայի ԿԲ-ի եւ պետական նավթային PDVSA ընկերության պարտքին:

Մայիսի 20-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ կայացան: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ձայների 68 տոկոս արդյունքով հաղթանակ տարավ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: Խոշոր ընդդիմադիր կուսակցությունները որոշել էին բոյկոտել ընտրությունները՝ դրանք «նենգ իմիտացիա» անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ