News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

Այս զույգի հայտարարագրերը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե պատրաստվում են երկիրը թողնել–գնալ:

Բանն այն է, որ երկուսն էլ վաճառում են իրենց պատկանող անշարժ գուքը: Եվ խոսքը մեկ միավորի մասին չէ: Չիչոյանը նախորդ տարի վաճառել է երկու ավտոտնակ 11 միլիոն 640 հազար եւ 282 հազար դրամ արժողությամբ: Կինը՝ Գայանե Մկրտչյանը, վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով:

Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաեւ իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ կան նաեւ իր հայտարարագրում: Ամուսինները համասեփականատեր են ոչ միայն անշարժ գույքի, այլեւ փոխառությունների դեպքում:

Մասնավորապես, նրանք միասին ունեցել են 114 հազար 260 ԱՄՆ դոլար, որն իրենց է վերադարձվել մինչ տարեվերջ: Չիչոյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ դրամական միջոցներ, կինը՝ 4:

Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 298 հազար դրամ, կնոջինը՝ 69 միլիոն 911 հազար, որից 60 միլիոն 140 հազար դրամը վաճառված բնակարանի գումարն է, 5 միլիոն 820 հազար դրամը նույնպես նշված է վաճառված գույքից ստացված գումար, իսկ մնացածը՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ