News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահական ընտրությունները միայն խորացրել են ճգնաժամը երկրում, ընդդիմությունը պնդելու է տարվա ավարտին նախագահական ընտրությունների անցկացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Օմար Բարբոսան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է ընտրություններում՝ հավաքելով  6,19 միլիոն ձայն։ Նա կզբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը 2019-2025 թվականներին։

«Մենք պայքարելու ենք տարվա վերջին եռամսյակում ընտրություններ անցկացնելու համար»,-հայտարարել է Բարբոսան։

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Վենեսուելայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրել է վերահսկողությունը։ Այնտեղ տեղերի մեծամասնությունը ստացել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» բլոկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ