News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում 2009 թվականից ի վեր գրանցված հրաձգությունների դեպքերը 57 անգամով ավելի շատ են, քան «Մեծ յոթնյակի» (G7) անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ընդհանուր վերցված, փոխանցում է CNN-ը։

Համաձայն այդ տվյալնների՝ 2009 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի մայիսի 21-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է այդպիսի 288 դեպք, Կանադայում՝ 2, նույնքան Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ մեկ դեպք։ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Ճապոնիայում այդպիսի միջադեպեր չեն գրանցվել։ CNN-ը պարզաբանում է, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ ուսումնական հաստատության տարածքում կրակը բացած անձից բացի հրազենային վնասվածք է ստացել առնվազն մեկ մարդ, այդ թվում՝ պատահականությամբ։  

Նյութում նշվում են նաեւ այլ պետություններում նշված ժամանակահատվածում գրանցված դեպքերի մասին տվյալները։ Այսպես, ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Մեքսիկան, որտեղ գրանցվել է 8 այդպիսի դեպք։ Ապա հաջորդում է Հարավաֆրիկյան հանրապետությունը (6), Հնդկաստանը (5), Պակիստանը (4), Նիգերիան (4), Աֆղանստանը (3), Ֆրանսիան (2), Կանադան (2), Բրազիլիան (1): CNN-ի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում ՌԴ-ում եւս գրանցվել է այդպիսի մեկ դեպք։

Համաձայն նյութի՝ այս տարի ամերիկյան ուսումնական հաստատություններում միջինում շաբաթը մեկ անգամ հրաձգություն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ