News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց այն 7 պատգամավորներին, որոնք նոր են համալրել պատգամավորների շարքերը:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունն ունի 4 նոր պատգամավոր. Նիկոլ Փաշինյանի փոխարեն (թիվ 4 ընտրական տարածք) պատգամավոր է դարձել Ալեն Սիմոնյանը: Թիվ 1 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հովիկ Աղազարյանը:

Թիվ 3 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հրաչյա Հակոբյանը:

«Ելք» դաշինքի համապետական ցուցակից պատգամավոր է դարձել Հայկ Կոնջորյանը::

ՀՀԿ խմբակցությունից թիվ 13 ընտրական տարածքից պատգամավոր է դարձել Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):

ՀՅԴ-ից պատգամավոր են դարձել Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը:

ԱԺ օրակարգը հաստատելուց հետո հեղի ունեցավ նոր պատգամավորների երդման արարողությունը: Երդման տեքստում ասվում է. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»:

Նշենք, որ ԱԺ նիստում ելույթով հանդես եկավ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը: նա այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ