News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ է տարել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսպես է արձագանքել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե սկանդալային բացահայտումներ կարող են լինել:

«Թող վերաբացվեն էդ գործերը, ավելի լավ: Ես ուրախ եմ, ավելի լավ, ժողովուրդը կիմանա` էս պետությունից ով ինչ ա տարել»,-ասել է Սարոյանը:

Հարցին, թե ովքե՞ր մտահոգվելու կարիք ունեն, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում. «Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», - հայտարարել է Վանեցյանը՝ հավելելով, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են. «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

Նա նաեւ ընդգծել էր, որ «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

Տպել
Ամենաշատ