News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինչ կարող էր բացահայտվել, արդեն վաղուց բացահայտվել է, ես ավելացնելու բան չունեմ այդ հարցով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ օֆշորի գործն առաջիկայում կարող է վերաբացվել:

Հարցին՝ եթե գործը վերաբացվի եւ նոր հանգամանքներ ի հայտ գան, որոնք ի հայտ չեն եկել նախկին իշխանության օրոք, որի հովանավորությունն ինքը վայելում էր, չի՞ վախենում, որ նաեւ կհայտնվի ճաղերի հետեւում, Պողոսյանը պատասխանել է. «Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետեւ ապրել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել, ապրել եմ իմ խղճի եւ իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած հարցին. նորից եմ ասում, ես բազմիցս հանգամանորեն պատասխանել եմ այդ հարցին, եւ երբ չկա ինչ-որ բան, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»:

Միհրան Պողոսյանի հավաստմամբ՝ շատ ուրախ կլինի, որ վերաբացվի այդ գործը, եւ հասարակությունը եւս մեկ անգամ համոզվի, որ ինչ ժամանակին ասել է, միայն ճշմարտություն է եղել:

«Ես պնդում եմ, որ իրավապահ մարմինները բացահայտել են հայտնի եւ անհայտ ամեն անկյունները, եւ այն, ինչ այսօր ունենք, իրականություն է»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ինքը միշտ բաց է ե՛ւ հասարակության, ե՛ւ իրավապահների համար:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր առաջիկայում սպասվող կոռուպցիոն բացահայտումների մասին:

Տպել
Ամենաշատ