News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես մտահոգվելու բան չունեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե առաջիկայում կոռուպցիոն լուրջ բացահայտումներ են լինելու:

Նա նշեց, որ ինքը մաքուր է աշխատում:

«Ինչու պետք է ես այդ ամենից տեղյակ լինեի: Ես չեմ կարծում, որ թերացել եմ»,-ասաց Նահապետ Գեւորգյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում. «Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», - հայտարարել է Վանեցյանը՝ հավելելով, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են. «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

Նա նաեւ ընդգծել էր, որ «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչեւ ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

Տպել
Ամենաշատ