News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պայմանական վաղակետ ազատման խնդիր այսօր էլ առկա է: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մենք երկար սպասել ենք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության հարցը լուծվի, բայց այն դեռ չի ընդունվել:

Հիմա երկու բան ունենք, արագ ընդունեք այդ օրենսգիրքը, որով կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի եւ այլընտրանքներ կունենանք:

Հաջորդը, քաղաքական իրավիճակից ելնելով կարող ենք ուսումնասիրություն կատարել եւ համաներման հարց քննարկել, որովհետեւ ՔԿՀ-ներն այս պահին էլ գերծանրաբեռնված են: Մինչեւ դատարանները կսկսեն արդար աշխատել՝ նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներման հարց քննարկել»,-հայտարարեց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ դրանից հետո դատական համակարգի ճիշտ աշխատանքը հետագայում թույլ չի տա, որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված լինեն, նաեւ մարդու իրավունքների խախտումները կվերացվեն:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ եւ ամեն ինչ կանի օրենքի շրջանակում այդ խնդրին լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ