News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության անհնար է հասնել ամուր խաղաղության: Այս մասին մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ըստ նրա՝ այն փաստը, որ հայկական կողմը պնդում է, որպեսզի Ղարաբաղի մասնակցությունը, ամենեւին նորություն չէ: Պարզապես այժմ փոխվել են իրողությունները, եւ դա ԼՂՀ-ի ավելի մեծ մասնակցություն է ենթադրում բանակցային գործընթացին»,- հավելեց Բալայանը: Անդրադառնալով մասնակցության մեխանիզմներին՝ Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղն այս կամ այն կերպ ներգրավված է բանակցություններում, կան բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին փաստաթղթեր: «Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ:

Սակայն Զինադադարի մասին համաձայնագիրը ուղիղ բանակցությունների արդյունք էր: Հիշենք նաեւ, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են եւ նամակագրություն էին վարում: Այսօր մեր խնդիրն այն է, որպեսզի Բաքվի իշխանությունները, որոնք 2003 թվականից բանակցում են Ադրբեջանի անունից, գիտակցեն, որ արդյունքների հասնելու ուղին Ղարաբաղի անմիջական մասնակցությունն է բանակցություններին»,- ասաց  Բալայանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ Հայաստանը, լինելով անվտանգության երաշխավոր, չի հրաժարվում մասնակցել բանակցություններին, սակայն Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտ պայման է տեւական եւ ամուր խաղաղության հասնելու համար:

«Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Մենք համարում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների, ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հիման վրա», - ընդգծեց Տիգրան Բալայանը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հայտարարել են, որ հունիսին մտադիր են այցելել Հայաստան եւ խոսել երկրի նոր ղեկավարության հետ: Այցի ժամկետները ճտշվում  են: Ներկա պահինՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, նշեց Բալայանը:

Տիգրան Բալայանը նաեւ կտրականապես հերքեց տարածքների փոխանակման մասին խոսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ