News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր օրենսդրական կարգավորումներով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում ենք մշտադիրտարկող մարմին լինելու լիազորություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նոր նախագծով ՄԻ պաշտպանը պետք է մշտադիտարկում իրականացնի, պարբերաբար այցելի այն վայրեր, որտեղ պահվում են հաշմանդամություն ունեցող անձինք, առաջարկներ ներկայացնի համապատասխան մարմիններին նրանց իրավունքների պաշտպանության մասով:

Մեկ այլ դրույթով հնարավորություն է տրվում, որ զինծառայողների եւ ազատազրկված անձանց մերձավոր ազգականները դիմեն օմբուդսմենին՝ նրանց իրավունքների պաշտպանության հարցով: «Այսօր նման իրավունք իրենք չունեն: Իրենք նման գործառույթ կարող են իրականացնել, եթե այդ մարդկանց կողմից լիազորված են: Օրինակ, եթե զինծառայողը ցանկանում է, որ իր ազգականը դիմի ՄԻՊ-ին, պետք է լիազորագիր տա, ինչը երբեմն անհնար է: Մենք պարզեցնում ենք ընթացակարգը: Ասենք, զինծառայողը մարտական դիրքերում է եւ այնտեղից հեռախոսով իր հարազատներին տեղեկացնում է իր իրավունքների ոտնահարումների մասին: Հիմա հարազատը կարող է գնալ ՄԻՊ գրասենյակ եւ հայտնել այդ մասին»,-ասաց փոխնախարարը:

Բացի այդ, գործող օրենքում մի դրույթ կա, որ եթե ՄԻ պաշտպանին բողոք է եղել, ապա դրա մեջ առկա հանգամանքները չեն կարող ուսումնասիրման առարկա դառնալ այն պետական մարմինների կողմից, որոնց դեմ բերվել է այդ բողոքը. «Այսինքն Պաշտպանը կարող էր դիմել պետական մարմիններին ստանալու պարզաբանումներ, բայց այս դրույթը խանգարում էր: Հիմա դա հանվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ