News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Այս մասին մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ նախօրեին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: «Պետք է խոստովանել, որ մենք մի փոքր հետ ենք պլանավորվածից: Խոհրդակցությանը հանձնարարականներ են տրվել, եւ կարելի է պնդել, որ արդյունքում շեղումներ ժամանակացույցից չեն լինի: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ընդունել ամենակարեւոր փաստաթղթերից մեկը՝ Երեւանյան պակտը, եւ մի քանի այլ փաստաթղթեր», - ասաց Բալայանը:

Ակնկալվում է, որ գագաթաժողովին ավելի քան 83 ասոցացված երկրից 100 պատվիրակություն, դիտորդներ եւ միջազգային կազմակերպություններ կմասնակցեն: Այսօր Երեւան կայցելի կազմակերպական պատվիրակություններից մեկը եւ հանդիպումներ կունենա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ