News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդն արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները ՀՀ կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը: Նիստը տեղի է ունեցել նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արտակ Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին եւ նշել, որ արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն եւ ընդգրկվեն կառավարության նոր ծրագրում:

Հասարակական խորհրդի անդամներն առաջարկներ են ներկայացրել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, քրեակատարողական հիմնարկների, դատապարտյալների պահպան պայմանների, նրանց առողջության պահպանման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի, Պրոբացիոն ծառայության բարելավմանը:

Հնչել են նաեւ կարծիքներ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել դիտորդական ինստիտուտի եւ գրավի ինստիտուտի բարելավմանը, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը եւ այլ հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկները սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել արդարադատության նախարարություն:

 

Տպել
Ամենաշատ