News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր նշանակում ԱԳ նախարարությունում. վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել Վահագն Մելիքյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վահագն Մելիքյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Դիվանագիտական աստիճանը՝        Արտակարգ և լիազոր դեսպան

Ծնվել է 1967թ. մայիսի 24-ին, ք.Երևանում

1984-1991թթ. - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին

1993թ. -      Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթաց

1991-1992թթ. - ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչութայն ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական

1992թթ. - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարություն,  կցորդ

1992թ. - Շնորհվել է «Կցորդ» դիվանագիտական աստիճան 

1992- 1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժին, կցորդ

1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, նույն բաժնի երկրորդ քարտուղար     

1993-1996 թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1995թ. - Շնորհվել է «Երկրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան

1996-1997թթ. - ՀՀ ԱԳՆ  քարտուղարության պետ

1996թ.- Շնորհվել է «Առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան

1997-2000թթ. - Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

2000-2001թթ.  - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար

2001 - 2006թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար

2006 – 2012թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2007 – 2010թթ. - Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/

2007–2012 թթ.-Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/

2010–2012թթ.- Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/

2012–2014թթ.- Արգենտինյան Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում. Պարագվայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Բուենոս Այրես/

05.03.2015թ.- ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի փոխնախարար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ