News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի թեժ գիծ՝ 1-16 անվճար հեռախոսահամար, եւ այն զինվորը, որի իրավունքները ենթադրաբար խախտվել են, կարող է զանգահարել այդ համարով: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց. «1-16 թեժ գծի մասին ես առաջին անգամ եմ լսում, եւ ենթադրում եմ, որ դրա մասին չգիտեր նաեւ որեւէ զինվոր»: Նա առաջարկեց, որ բոլոր զորամասերի մուտքի դռների վրա շատ մեծ տառերով գրվի այդ հեռախոսահամարը եւ այնպես պետք է անել, որ այն անխափան աշխատի, ոչ թե 15 անգամ փորձեն զանգել ու անհասանելի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ