News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի անունը դեռ հայտնի չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին նիստ կանեն եւ կորոշեն: Լրագրողները հետաքրքրվել են «Ելք»-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիայի մասին: Պատգամավորն ասել է, որ մյուս ուժերը նույնպես ներգրավված են քննարկումներում: Ասում է՝ առայժմ հայտարարություններ չի կարող անել հնարավոր կոալիցիաների մասին, միայն գիտի, որ ամեն ինչ սիրո եւ հանդուրժողականության շրջանակում է լինելու, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ՝ որոշ տեղեկությունների համաձայն, խմբակցությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Հավելենք, որ երեք կուսակցությունների դաշինքի 9 հոգանոց խմբակցությունում ՔՊ-ն արդեն հինգ պատգամավոր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ