News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սխալ իրականացրած տնտեսական քաղաքականությունը ամենամեծ սոցիալական ձեւաչափ ունեցող ոլորտում՝ գյուղատնտեսությունում, որտեղ աշխատում է 400 հազարից ավելի մարդ, հանգեցրել է կտրուկ արտագաղթի եւ աղետաբեր կորուստների: Այս մասին, այսօր՝ մայիսի այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Գյուղացին զրկվեց այն մտայնությունից, որ ինքը կարող է զբաղվել հողագործությամբ եւ արդյունք ստանալ: Երբ մենք ընդունում էինք գյուղացիական կոոպերացիայի մասին օրենք, այս ընթացքում հետ չեկանք ասենք՝ եղբայր, որ այդ կոոպերացիան անում ես, ի՞նչ ստացանք մենք: Արարատյան դաշտում 10-12 մետր իջավ ջրերի մակարդակը, ի՞նչ եղավ դրա հետեւանքով: Գյուղատնտեսությունն անկում է ապրում, կարկուտն անընդհատ խփել է, իսկ մենք գնացել ենք սխալ քաղաքականությամբ , օգտագործվել են այն գործիքները, որ ինչ-որ մարդիկ պատվեր ստանան չեղած հակակարկտային կայանների համար: Էս բաներին բա ո՞վ պետք է գնահատական տա»,-հայտարարեց Մելքումյանը:

Նրա խոսքով, դրա արդյունքն այն էր, որ պառլամենտը հնարավորություն չի ունեցել իր պառլամենտական վերահսկողությունն իրականացնելու. «Սրանից հետո պառլամենտը կունենա գործիք՝ ռեալ հսկողություն իրականացնելու՝ գնահատական տալով նաեւ, թե ինչ է եղել մինչ այդ»,- իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ