News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանապետի նոր տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. այդ պաշտոնում նշանակվել է Աղասի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերի՝

Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Հովհաննես Քոչարյանը, իսկ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ:

Մինչ այդ էլ, Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Լեւոն Երանոսյանն ազատվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից, իսկ Վարդան Եղիազարյանը՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ