News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել եւ հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարման ծառայությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել, որ ըստ քաղաքացու հաղորդման՝ հարկադիր կատարողն անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, որի հետեւանքով քաղաքացու շարժական գույքի փոխարեն հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել վերջինի բնակարանը:

Դատարանն արդարացրել է Էդուարդ Կարախանյանին. նա, հիշեցնենք, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Ամենաշատ