News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկն ու Ամերիաբանկն այսօր՝ մայիսի 22-ին 15 մլն դոլարի վարկային պայմանագիր են կնքել՝ 5 տարի ժամկետով: Պայմանագրի նպատակն է՝ Հայաստանում զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում: 

ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ եւ առաջնահերթ խնդիր է: Տրամադրվող վարկային միջոցներն Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող ՓՄՁ-ներին առաջարկել երկարաժամկետ ֆինանսավորում, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջինների աճն ու մրցունակությունն ապահովելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում եւ ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովն իր հերթին նշել է. «Սա Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ եւ իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը եւ հատկապես ՓՄՁ ոլորտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ