News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Հյուսիսային Չինաստանի Հեբեի նահանգի Սինտայ շրջանի քաղաքային ոստիկանությունը 18 մարդ է ձերբակալել՝ էկոլոգիայի համար վտանգավոր աղբը նետելու համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Շրջանի ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ Լյուցուն վարչական շրջանում կասկածելի ծագման աղբ է հայտնաբերվել: Թե ով էր այն թափել, եւս հայտնի չէր: Հաղորդման վայր ժամանելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները նավթամթերքների համար նախատեսված ավելի քան 200 տակառ են հայտնաբերել՝ ներսում սեւ հոտավետ նյութով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ շրջան աղբը տեղափոխվել էր Շանդուն նահանգի Ցզոուպին քաղաքից, ընդ որում, տեղափոխման համար ծախսը մեկ մեքենայի համար 1200 յուան էր կազմել (մոտ 190 դոլար): Վտանգավոր աղբը նետվել է Լյուցուն քաղաքում եւ լուրջ աղտոտման եւ շրջակա միջավայրին վնասի է հանգեցրել, ընդ որում, դեռ չի հաղորդվում, թե ինչ նյութի մասին է խոսքը:

Ձերբակալվածները ոստիկանությանը խոստովանել են, որ բավականին բարձր գին են վճարել աղբի տեղափոխման համար՝ միայն թե ազատվեն դրանից, եւ միեւնույն է, թե ուր այն կնետվի: Հետաքննությունը շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ