News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թեդ Պոն ԱՄՆ արդարադատության նախարարությանը կոչ է արել բռնապետ դառնալ ձգտող Էրդողանի հետ գաղտնի գործարքներ կնքելու փոխարեն ավելի լավ հետեւել ամերիկյան օրենքների իրականացմանը:

Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Պոն հիշեցրել է, որ անցյալ տարի մայիսի 16-ին Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, որոնց թվում նաեւ ամերիկահայեր կային, ովքեր օգտվել էին խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքից: «Էրդողանի հսկողության ներքո իր խուլիգանները անհանդուրժողականություն էին ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ եւ արհամարհանք՝ ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանց անօրինական վարքը բացարձակապես անընդունելի է թիկնապահների համար, հատկապես ամերիկյան հողի վրա ամերիկացիների նկատմամբ»,- հայտարարել է  կոնգրեսականը:

Նա հիշեցրել է, որ հենց սկզբից մեղադրանքներ էր առաջադրվել Էրդողանի 15 թիկնապահների դեմ, սակայն մնացին միայն չորսը: Պոն կամ է հաստատել սրդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե ինչու են հանվել մեղադրանքները մեղադրանքները 11 անձի դեմ այն դեպքում, երբ տեսագրություններն եւ ականատեսների պատմությունները վկայում են այն մասին, որ  հարձակվողները չորսից ավելին էին: Սակայն արդարադատության դեպարտամենտում որեւէ բացատրություն չեն տվել:

«ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չպետք է Էրդողանի՝ ժողովրդավարության վրա հարձակումների մասնակից լինի: Դեպարտամենտը պետք է վերահսկի ԱՄՆ-ի օրենքների իրականացումը, այլ ոչ թե գաղտնի գործարքներ կնքի բռնապետ դառնալ ձգտող Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իսկ դա հենց այդպես է»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ