News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեզ մոտ լուրջ ակնկալիքներ են ձեւավորվել Իսրայելի առեւտրաարդյունաբերական պալատում հանդիպումների ընթացքում, երբ պալատի ներկայացուցիչները բավական մեծ հետաքրքրություն էին սկսել տածել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացին: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Իսրայել կատարած իրենց վերջին այցին:

«Բավական հետաքրքիր առաջարկություններ էին հնչում իսրայելական ընկերությունների կողմից հատկապես ազատ առեւտրի գոտիներում, որոնք ԵՏՄ անդամ Հայաստանը փորձում է իրականացնել ոչ միայն Իրանի հետ սահմանին, այլեւ Շիրակում: Նրանք լուրջ ծրագրեր են փորձում իրականացնել վերջին մեկ տարվա ընթացքում»,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ Իսրայելում հանդիպումների ժամանակ խոսել են նաեւ ռազմական համագործակցության եւ ռազմաարդյունաբերական տեխնիկական միջոցների ներդրման, արտադրություն կազմակերպելու, գնումների հետ կապված. «Որեւէ խոչընդոտ Իսրայելի կողմից չէր ներկայացվում: Բարձրացվեց նաեւ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, պատասխանը միանշանակ էր եւ հայտնի՝ իրականացվում է բիզնես գործընթաց, ցանկության դեպքում ցանկացած երկիր կարող է Իսրայելի հետ կարող է իրականացնել նույնատիպ գործընթաց»,-ասաց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Հանցագործ պետությանը զենք վաճառելը լավ բան չի, անկախ նրանից՝ Իսրայելն է, թե այլ պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ