News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաղեստինը խնդրել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննել երկրում տիրող իրավիճակը: Այս մասին Հաագայում ատյանի դատախազ Ֆաթու Բենսուդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Այսօր Պաղեստինը կարեւոր ու պատմական քայլ է կատարել պաղեստինյան ժողովրդի համար արդարադատության վերականգնման ուղղությամբ, որը շարունակում է տառապել լայն տարածված եւ համակարգված հանցագործություններից, - ասել է նա, - Որպես Հռոմի կարգավիճակի մասնակից պետություն՝ մենք երկրում տիրող իրավիճակը հանձնել ենք ՄՔԴ-ի քննությանը»:

«Պաղեստինը կարծում է, որ դատախազությունը բավարար քանակությամբ անբեկանելի ապացույցներ ունի՝ անհետաձգելի հետաքննության նախաձեռնելու համար», ժ- ասել է Մալիքին:

Նախարարը հավելել է, որ հետաքննությունը կվերաբերի 2014-ի հունիսից մինչեւ այսօր ձգվող իրավիճակին: Նա նաեւ ընդգծել է, որ ՄՔԴ-ին ուղղված դիմումում գլխավոր շեշտը դրվել է «պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցման» վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ