News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Նրանք, ովքեր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ճանաչվել են քաղբանտարկյալ, պետք է ազատ արձակվեն, քանի որ անհեթեթ է ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալ ունենալը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իսկ ովքեր քաղաքական բանտարկյալ չեն, բայց նրանց գործում կա քաղաքական երանգ, օրինակ՝ «Սասնա ծռերի» գործով, հարկավոր է նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսեւորել, գործարկել իրավական մեթոդներ, որոնք մեղմացնում են պատիժը։ Պետք է իրավական լուծում լինի նրանց համար, որոնց պարագայում երկիմաստ է քաղաքական բանտարկյալ լինելը»,- կարծիք հայտնեց նա։

Ազատ Արշակյանի համոզմամբ՝ այն ինստիտուտները, որոնք կոչված են լուծել քաղբանտարկյալների հարցը, այժմ սաբոտաժ են անում: «Նրանք չեն աշխատում, եթե աշխատեին, սա քննարկման առարկա չէր լինի, քննարկման առարկա կլիներ միայն նրանց աշխատանքի որակը»,- շեշտեց Արշակյանը:

Նա ընդգծեց, որ եթե Հայաստանի իրավապահ մարմինները ցանկանում են լուծել քաղբանտարկյալների հարցը լուծել, նրանց արդարացման գործերը կարող են երեք էջի վրա էլ տեղավորել:

«Երբ վարչապետը հայտարարում է, որ կան քաղաքական բանտարկյալներ, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում, իսկ Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, վարչապետի հայտարարությունն արդեն իսկ հրահանգ է իրեն ենթակա կառույցներին, դատարանին ու դատախազությանը, որ ձեռնամուխ լինեն Հայաստանում քաղաքական կալանավորներից ազատվելուն»,- եզրափակեց Ազատ Արշակյանը:

Տպել
Partner news