News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը պատմել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում սխալները երբեմն նպատակուղղված են արվում: Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Նշվում է, որ Twitter-ում գրառումներ կատարելիս Թրամփին օգնում են Սպիտակ տան աշխատակիցները: Երբ իրադարձություն է տեղի ունենում, որի մասին նախագահը ցանկանում է գրել, նրան մի քանի տարբերակներ են առաջարկվում, որոնցից նա ընտրում է ամենահարմարը: Ընդ որում, նա կարող է ուղղումներ կատարել՝ փոխելով ձեւակերպումները կամ գրառման ոճը:

Աղբյուրի համաձայն՝ աշխատակիցները փորձում են թվիթներն այնպես գրել, որպեսզի դրանք նման լինեն Թրամփի ոճին: Նրանք բացականչական նշաններ, մեծատառեր, պատահական բառեր եւ քերականական սխալներ են օգտագրոծում, որպեսզի տեքստն ավելի համապատասխանի ամերիկյան առաջնորդի ոճին, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ