News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Դատարան ներկայացված կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բացարձակ ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման մ իջնորդությունների նվազման միտում է նկատվել, սակայն 2011-2016 թվականների կանալքի միջնորդություններից 92-95 տոկոսից ավելին բավարարվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «2017թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 94 տոկոսից ավելի. «Մտահոգիչ են կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները բավարարելու, գրավը որպես խափանման միջոց կիրառելու ցածր ցուցանիշները:  Իրականում կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, այն պետք է քննարկվի միայն այն դեպքում, երբ մյուս բոլոր խափանման միջոցներով հնարավոր չէ երաշխավորել անձի պատշաճ վարքագիծը»,-ընդգծեց Թաթոյանը:

Դատական համակարգում, ըստ նրա,  կարեւոր հարց է դատավորների իրավական ընկալումների փոփոխությունը. «Անկախ նրանից վարույթը վարչական է, թե քրեական, քաղաքացիական, թե այլ տեսակի, ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իրացնել որեւէ տեսակի արգելված վերաբերմունքի բացառումը երաշխավարող իրավունքը»:

Տպել
Ամենաշատ
Partner news