News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից եւ թվային մեթոդների ներմուծման մասին:

Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի միջոցով։ Ավելի դյուրին է դարձել նաեւ նոր աշխատակիցների թիմում ներգրավման գործընթացը: Որպեսզի ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները հեշտությամբ ինտեգրվեն եւ ցանկանան իրենց կարիերան շարունակել Beeline-ում, ներդրվել է նոր աշխատակիցների ուղղորդման եռամսյա ծրագիր:

«Մեր ռազմավարության կարեւորագույն ուղղություններից է հանդես գալ որպես պատասխանատու գործատու, եւ մենք շարունակաբար բարելավում ենք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները: Նախ՝ վիդեո հարցազրույցի օգնությամբ դիմորդը կարող է ավելի լավ ներկայացնել իրեն, իսկ արդեն աշխատանքի ընդունված նորեկին կցվում է ընկերության փորձառու աշխատակից՝ ում մենք կոչում ենք buddy։ Նա նոր աշխատակցին ընթացքում ծանոթացնում է ընկերության ընթացակարգերի, մշակույթի եւ, իհարկե, գործընկերների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները հենց առաջին օրից իրենց ազատ եւ պահանջված զգան եւ բացահայտեն իրենց բոլոր հնարավորությունները»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիդեո հարցազրույցը անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ձեզ հետաքրքրող հաստիքը www.beeline.am կայքում, անցնել աշխատանքի նկարագրության մեջ տեղադրված հղումով եւ տեսագրել առաջարկված հարցերի պատասխանները։ Վիդեոն անհրաժեշտության դեպքում կարելի է ձայնագրել մի քանի անգամ։ Այս լուծումը թույլ է տալիս թեկնածուներին առավել լայն ներկայացնել իրենց գիտելիքները, փորձը եւ առավելությունները։

Նշենք, որ գրավոր ինքնակենսագրություն ուղարկած դիմորդները կարող են վիդեո հարցազրույցի հրավեր ստանալ նաև ընկերության կողմից եւ, ցանկության դեպքում, օգտվել այդ տարբերակից եւս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ն առաջարկում է գերազանց սմարթֆոն և շատ ինտերնետ նոր ուսումնական տարում
Ովքեր ձեռք կբերեն 2018թ.-ի Xiaomi Redmi 6A նորագույն սմարթֆոնը, կստանան 20 ԳԲ ինտերնետ փաթեթ 6 ամսվա համար...
Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը (ֆոտո)
ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից...
Beeline-ի գլխավոր տնօրենը հանդիպել է Summer Business School 2018-ի կազմակերպիչների եւ դասընթացավարների հետ
օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը...
ՀՀ դեսպանատների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռևս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն…
Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացան իրենց մրցանակները
Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով...
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում խիստ գաղտնի պայմաններում փոփոխություն է արվել. ԽԱՊԿ
Մենք գտանք օրենքի այդ փոփոխությունը, որը մեզ՝ հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողներիս համար հայտնություն դարձավ...
Partner news