News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնք: Բնակիչները բարձրաձայնել են համայնքում առկա 4-րդ կարգի վթարային տների, ջրամբարի բացակայության, խմելու ջրի հետ կապված եւ պետական մարմիններին առնչվող մի շարք մասնավոր հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Պաշտպանը ծանոթացել է նաեւ համայնքի դպրոցի պայմաններին: Համայնքի ղեկավարն ու դպրոցի անձնակազմը վստահեցրել են, որ դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկում առաջիկայում բացվող կարի արտադրամասը բացասաբար չի անդրադառնա երեխաների կրթության իրավունքի վրա: Համայնքի բնակիչները, միաժամանակ, շեշտել են այդ արտադրամասի շնորհիվ կանանց աշխատանքով ապահովելու կարեւորությունը:

ՄԻՊ իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները բնակիչների բարձրացրած խնդիրները լուծելու համար:

Տպել
Ամենաշատ