News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ չնայած յոթ օր է՝ ինչ նախարար է, սակայն ոլորտի հետ ինտենսիվ առնչվել է թե փոխնախարար, թե Շիրակի մարզպետ եղած ժամանակ։ «Պրոբլեմները արտադրությունից սկսած մինչեւ լոգիստիկ խնդիրներն են։ Մթերման հետ կապված խնդիրներ ունենք, բնական կատակլիզմներով պայմանավորված կորուստների կանխման, ապահովագրության խնդիրներ ունենք։ Բայց ամենամեծ խնդիրը, որ ունենք 400 հազարից ավելի մարդիկ, որոնք զբաղված են գյուղատնտեսության մեջ, եւ այդ մարդիկ իրենց զգում են պետության կողմից անտեսված։

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է»,- ասել է Խաչատրյանը։

Մեկնաբանելով վարչապետի՝ գյուղվարկերի նվազեցման, ներելու մասին հայտարարությանը, նախարարը նշել է, թե խնդիրը իրենց իրավասության ոլորտում չէ, սակայն իրենք ամենամեծ շահառուն են. «Շահագրգռված ենք, որ տույժ-տուգանքները չքանդեն գյուղատնտեսությունը»։

Նախարարը նաեւ մտահոգիչ է համարում, որ գյուղվարկերն ավելի ցածր տոկոսներով են, ուստի շատերը դրանք վերցնում են բանակի քեֆի, հարսանիքի, նշանդրեքի համար, խոպանի տոմս գնելու համար։ «Խնդրին պետք է կոմպլեքս նայել, ոչ միայն համընդհանուր ամնիստիայի։ Եթե տեղի է ունեցել չարաշահումներ, ապա դիֆերենցացված մոտեցում պիտի լինի։ Ծավալները պետք է հասկանալ, գնահատել, նոր որոշումներ կայացնել»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների…
Ամենաշատ