News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված իրացվողի ու ներմուծողի համար: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, ըստ այդմ իրենք կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:

«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի, բրենդի, դրանց սպիրտի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ են ստեղծում շշալցված կոնյակ եւ կոնյակի սպիրտ իրացնող եւ ներմուծող մեծ եւ փոքր ընկերությունների համար: Իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 միլիոն դրամ տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ»,- ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել, դրանք  սահմանել իրացվող մեկ լիտրի 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով՝ ըստ տարիքային խմբերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ