News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ազգ-բանակ» գաղափարը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նա նշել է, թե շատ է խոսվում սիրո եւ համերաշխության մթնոլորտի մասին։ «Հիշեցնեմ, որ վերջին իշխանափոխության ակտիվներից մեկն էր կապվում էր սահմանադրականության հետ։ Սակայն այլակարծության եւ բազմակարծության հետ կապված մտահոգություն ունեմ»,- ասել է Աշոտյանը։ Նա սահմանադրականության խնդիր է տեսնում, երբ երկրի վարչապետը հորդորում է պաշտպանության նախկին նախարարին կարծիքներ չհայտնել սոցցանցերում։

Աշոտյանն անդրադարձել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարին, ընդգծել, թե այն որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ։ «Այն խնդիր է լուծում մոբիլիզացնելու հասարակական ռեսուրսը արտաքին ագրեսիայի դեպքում։ Ավելորդ է խոսել, որ արտաքին ագրեսիան իրատեսական է մեր դեպքում։ Ժողովրդավարությունը, հակակռուպցիոն պայքարը երկրի ուժեղացնող գործոններ են, բայց բավարար չեն անվտանգային համակարգը ամրապնդելու համար»,- ասել է Աշոտյանը եւ հիշել Վրաստանը, որը Սաակաշվիլիի օրոք ռեֆորմներ արեց, սակայն պարտվեց օգոստոսյան պատերազմում։

Իսկ վերջում Աշոտյանը դիմեց քաղաքական հետապնդումների ենթարկվողներին, կոչ արեց դիմել իրեն, որ պաշտպանի նրանց շահերը։

Տպել
Ամենաշատ