News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անհատական մոտեցմամբ պիտի լուծենք քաղբանտարկյալների խնդիրները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե որն է քաղբանտարկյալներին ազատ արձակելու ճանապարհը, նա պատասխանել է. «Միանշանակ պետք է գործենք իրավական մեխանիզմներով: Մենք նախկինում ունեինք մարդ կամ մարդիկ, ում հրահանգով ֆիկտիվ դատական գործընթաց էր արվում, չէ՞, արդարադատության էդ համակարգը գործի էր դրվում, եւ մարդիկ հայտնվում էին ճաղերի հետեւում: Սա իրավական չէր, սա բարոյական չէր, սա իշխանությունների տարանջատման, դատական իշխանությունների սկզբունքին հակասում է․ նույնիսկ ասելու կարիք էլ չկա»:

Նրա խոսքով, դա մեկն էր այն հիմնական պրոբլեմներից, որը հանգեցրեց էս իրավիճակին եւ նրանց՝ իշխանությունից հեռացմանը. «Հիմա ես չեմ ուզում եւ կարծում եմ Հայաստանի քաղաքացիներից որեւէ մեկի շահերից չի բխում, այդ թվում եւ էն մարդկանց, որոնք հիմա բանտում են, որ մենք էդ մարդուն փոխենք մի ուրիշ մարդով, որը էդ նույն տրամաբանությամբ կանի հակառակ գործողությունը՝ էն ժամանակ մտցնում էին բանտ, փակում էին, հիմա ուղղակի կբացի բանտերի դռները՝ ճնշում գործադրելով եւ միջամտելով դատարանների աշխատանքին եւ ինքնուրույնությանը եւ վճիռների կայացման իրավունքին: Եթե մենք էդ ճանապարհով գնանք, նշանակում է՝ հեղափոխությունը ձախողվել է, նշանակում է՝ մարդիկ չստացան էն, ինչի համար պայքարում էին: Սա ճակատագրական սխալ կլինի: Միանշանակ մենք գնալու ենք իրավական ճանապարհով՝ անկախ նրանից, թե էս հարցի շուրջ ով ինչ մեկնաբանություն եւ դիրքորոշում ունի: Անհատական մոտեցմամբ պիտի լուծենք էդ բոլոր խնդիրները, իսկ էդ խնդիրները մեր առաջնահերթություններից են: Էս պահին ես կարող եմ հավաստել միայն դա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ