News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլ անող ուսանողները հայտարարում են, որ միայն նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձի պարագայում կվերադառնան նորմալ դասապրոցեսին։ Իսկ Խառատյանի չվերադառնալու պարագայում քոլեջի բազմաթիվ երեխաներ դուրս կգան քոլեջից։ 

«Առջեւում շատ կարեւոր ավարտական քննություններն են, մենք չենք ցանկանա, որ դրանք տապալվեն, բայց եթե մինչ այդ պարոն Խառատյանը վերադարձած չլինի, մենք պատրաստ ենք նաեւ դրան»,–նշեց ակտիվիստներից մեկը։

Նա հավելեց, որ հիմնական պատճառը, որ տնօրենը ինքնակամ հրաժարական է տվել եղել է այն, որ Սերգեյ Խառատյանը չի ցանկացել աշխատել  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի թիմի հետ։ «Խոսել ենք Խառատյանի հետ,նա նշում է, որ չի ցանկանում աշխատել ՀՊՏՀ ներկա ղեկավարության հետ, բայց մենք խնդրում ենք ՀՊՏՀ ղեկավարությանն ու ռեկտոր Կորյուն Աթոյանին կոմպրոմիսի գնալ եւ թույլ տան Խառատյանին ստանձնել տնօրենի պաշտոնը»։ 

Ակտիվիստը շեշտեց, որ այդ պայքարը քաղաքական ենթատեքստ չունի, բողոքի ակցիան ինքնաբուխ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տնօրենը աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել երկու օր առաջ, ինչից հետո դասախոսական կազմն ու ուսանողները դասադուլ ու գործադուլ են սկսել: Դասախոսներից մի քանիսն իրենք էլ են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով նախկին  տնօրենին:

Նշենք, որ Սերգեյ Խառատյանը ՀՀԿ-ական է:

Տպել
Ամենաշատ