News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի հյուսիսում վթարի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերի L-39 ուսումնական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Khao Sot թերթի առցանց տարբերակը:

Չեխական արտադրության ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չիանգմայ նահանգից դեպի Տակ նահանգ ուսումնական թռիչք կատարելիս: Ինքնաթիռում անձնակազմի երկու անդամներն էին, երկուսն էլ՝ փորձառու ռազմական օդաչուներ. մեկը՝ գնդապետ, մյուսը՝ մայոր, հաղորդում է պարբերականը:

Ինքնաթիռը գոլֆի դաշտի վրա էր ընկել եւ պայթել էր: 36-ամյա մայոր Քրեքիատ Սուվանանոյի դին հայտնաբերվել էր կործանման վայրից քիչ հեռու: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա կարող էր մահացած լինել կատապուլտով ինքնաթիռից դուրս նետվելիս, քանի որ մարմինը հայտնաբերվել էր ծառերի ճյուղերի մեջ խճճված օդապարիկից կախված վիճակում:

42-ամյա գնդապետ Չիրասակ Նամվոնգտրին գտնվել էր օդաչուի ատոռին՝ ինքնաթիռի բեկորների կողքին: Նրան վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, եւ այժմ օդաչուի վիճակը կայուն է, նշվում է հաղորդագրության մեջ: Աղետի պատճառները կպարզի հատուկ նշանակված ՌՕՈՒ-ի հանձնաժողովը, հայտնում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ