News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռեյթինգային՝ համամասնական տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակները։ Այս մասին Էդուարդ Շարմազանովը հայտարարել է այսօր՝ մայիսի 22-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Համամասնական բաց ցուցակը գրում է կուսակցության գործադիր մարմինը կամ խորհուրդը, մեկ երկու հոգով են որոշում ով որ համարը լինի, իսկ տարածքային ցուցակները հնարավորություն են տալիս, որ տարածքի ընտրողները առնվազն 50 տոկոսով իրենք ընտրեն կուսակցության այս կամ այն թեկնածուին։ Սա նաեւ հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել տեղի եւ տարածքների հետ։ Միեւնույն ժամանակ, ով չի ցանկանում տվյալ քաղաքական ուժին ձայն տալ, կարող է չտալ»,–շեշտել է նա։

Շարմազանովի համոզմամբ՝ ռեյթինգային համակարգը խոչընդոտ չի եղել, սակայն դա իր մոտեցումն է եւ չի ցանկանում հեռակա բանավեճի մեջ մտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ