News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մոտ երեք միլիոն մարդ ապրում է, եւ կա մոտ 1.4 միլիոն վարկային գիծ: Այս մասին մայիսի 22-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վարկ ունի: «Մենք բազմիցս խոսել ենք այս խնդրի մասին, ի դեպ, ոչ միայն խոսեցել ենք, այլեւ իրատեսական լուծումներ ենք առաջարկել», - ասաց Էնֆիաջյանը:

Պատգամավորը հավաստիացրեց, որ նրանք շատ լավ հասկանում են, թե որ տարածաշրջանում են գտնվում Հայաստանը եւ ինչ առանձնահատկություններ ունի այս տարածաշրջանը: Նա նաեւ դժգոհություն հայտնեց առ այն, որ Հայաստանի մշակելի հողերի 60 տոկոսը «անգործության» են մատնված: Հիմնական պատճառը, նրա կարծիքով, բարձր տոկոսադրույքներն ու ոռոգման հետ կապված խնդիրներն են:

Բացի այդ, «Ծառուկյան» բլոկի պատգամավորը առաջարկեց ոռոգման ջրի համար այնպիսի գներ սահմանել, որպեսզի գյուղի բնակիչը կարողանա հանգիստ զարգացնել տնտեսությունը: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նախկինում վերցված վարկերն «անմրցունակ» անվանեց, եւ դրա պատճառով գյուղացիները, իր կարծիքով, չեն կարողանում մարել դրանք: Այդպես, նա գյուղատնտեսական վարկերի համաներում է առաջարկում, քանի որ «այդ գումարները, միեւնուն է, չեն վճարվելու»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ