News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդկանց երջանկության զգացողության վրա ազդում է քաղաքի կամ գյուղի բնակչության խտության աստիճանը. որքան այն ավելի խիտ է բնակեցված, այնքան մարդիկ ավելի դժբախտ են, պարզել են Վանկուվերի տնտեսագիտության դպրոցի կանադացի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի կայքում:

Գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 400 հազար մարդկանց շրջանում՝ տվյալներ ստանալով երկրի բոլոր մարզերի բնակչության մասին: Ինչպես պարզվել է, որքան խիտ է բնակեցված եղել այս կամ այն տարածքը, այնքան այդտեղ ապրող մարդիկ ավելի դժբախտ են եղել:

Ընդհանուր առմամբ, ամենադժբածտ մարդկանցով բնակեցված բնակավայրերի 20 տոկոսում բնակչության խտությունը ութ անգամ գերազանցում էր այն շրջաններինը, որտեղ ապրում էին ամենաերջանիկ մարդիկ: Բացի այդ, երջանիկ մարդիկ ավելի քիչ ժամանակ են ծախսում աշխատանքի գնալու ճանապարհի վրա եւ ավելի քիչ են վճարում բնակարանների համար:

Եկամտի, գործազրկության եւ կրթության միջին մակարդակը զգալի դեր չի խաղացել: Ստացված արդյունքները համաձայնեցվել են ԱՄՆ-ում անցկացված նմանատիպ ուսումնասիրության արդյունքների հետ. որքան մարդիկ հեռու են ապրում խոշոր քաղաքներից, այնքան ավելի երջանիկ են իրենց զգում:

Գիտնականները շեշտում են, որ իրենց աշխատանքը չի բացահայտում պատճառահետեւանքային կապերը. եթե դժբախտ քաղաքացին տեղափոխվի գյուղ, դժվար թե դա նրան ավելի երջանիկ կդարձնի, փոխանցում է «Գազետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ