News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկա սուպերվարչապետական համակարգ, քանի որ պառլամենտն ունի լուրջ վերահսկողական մեխանիզմներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ եթե պառլամենտական ուժերը լինեն իրենց տեղում, որեւէ վարչապետ չի կարող վերածվել սուպերվարչապետի։

Շարմազանովը այդ համատեքստում նշեց, որ ՀՀԿ դռները բաց են ցանկացած հարցի քննարկման համար, բացառությամբ 5 հարցի. «Առաջինը այն հարցերն են, որոնք կվտանգեն բանակաշինությունը, երկրորդը՝  որոնք կվտանգեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, երրորդը՝ որոնք կվտանգեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, չորրորդը՝ որոնք կվտանգեն մեր ազգային արժեքային համակարգը եւ Հայոց եկեղեցին, հինգերորդը՝ որոնք կվտանգեն ՀՀ անդամակցությունը ԵՏՄ–ին եւ ՀԱՊԿ–ին»։

Անդրադառնալով Արցախի հարցով Փաշինյանի հայտարարություններին՝ նա նշեց. «Արցախի հարցով ես առաջինն եմ արձագանքել Փաշինյանին եւ նշել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության կողմ է, այլ բանակցությունների կողմ է եւ Արցախի անվտանգության միջազգային երաշխավոր։ Ես Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, նրա հետ 6 տարի աշխատել եմ, իմ տպավորությամբ՝ Փաշինյանը այլեւս այդպիսի հայտարարություն չի անի։ Միգուցե սա քաղաքական անզգուշություն էր, միգուցե էմոցիոնալ գնահատական էր, միգուցե այլ բան էր ուզում ասել, բայց այլ բան ստացվեց, բայց դա մեր բանակցային շահերից բխող հայտարարություն չէր»։

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում իր մեջքին կանգնած է, որովհետեւ նա իր պետության վարչապետն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ
Հույս ունենք շարունակել եւ ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձեւաչափում...
Պատգամավոր. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուս գալու մասին խոսք լինել չի կարող
Մեր քաղաքական թիմը, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, հստակ հայտարարել է, որ․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու դիմաց Հայաստանին որեւէ բան չի առաջարկվելու. քաղաքագետ
Կամ ինչո՞ւ է պետք է Հայաստանին ինչ-որ բան առաջարկեն, որովհետեւ ընկալում կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մենք կորցրել ենք մեր իսկ մեղքով...
Քաղաքականությունը զազրախոսություն չէ․ Շարմազանովը՝ գազի գնի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա․․․
Մոսկվան եւ Երեւանը ՀԱՊԿ գծով պետք է անվտանգության ոլորտում պահպանեն համագործակցությունը. Պուտին
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ...
Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմը իմաստություն կդրսեւորի
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է...