News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը դեռ չի կայացել, Սպիտակ տունը հանդիպման պատվին հուշադրամ է թողարկել:

Ինչպես հայտնում է AP-ն, կարմրասպիտակակապույտ մետաղադրամի վրա պատկերված են Թրամփը եւ Կիմը՝ իրենց երկրների դրոշների ֆոնին: Մետաղադրամների վրա նշված են երկու առաջնորդների անունները եւ գրված են «խաղաղ բանակցություններ» բառերը:

Մետաղադրամը թողարկվել է Սպիտակ տան հաղորդակցությունների գործակալության կողմից: Սպիտակ տան ներակայցուցիչ Ռաջ Շահն ասել է, որ Սպիտակ տունը «որեւէ ներդրում չի կատարել մետաղադրամի մշակման եւ արտադրության համար»: Նա նշել է, որ մետաղադրամները թողարկվել են հանդիպման մասին հայտարարությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ