News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ոգեւորությունն է հայտնել Հայաստանում խաղաղ եւ սահմանադրական իշխանափոխության կապակցությամբ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին (ANCA) ուղղված նամակում Պոմպեոն վերահաստատել է հայ ժողովրդի հետ Ամերիկայի հարաբերությունների բարեկամական բնույթը` խոստանալով ընդհանուր շահերի առաջխաղացման համար աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ:

Նամակն ուղղվել է ի պատասխան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կոչին՝ Պոմպեոյին, որպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի խորհրդի նախագահի, աջակցել Հայաստանի 140 մլն գումարի դրամաշնորհի տրամադրմանը, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի, մաթեմատիկայի ոլորտների ծրագրերին:

Նամակում Պոմպեոն նշել է, որ գնահատում է Հայաստանում կրթական ծրագրերի վրա կենտրոնանալու գաղափարը, սակայն հավելել է, որ կորպորացիան դրամաշնորհների արագացված քննարկման համար ֆորմալ գործընթաց չունի:

«Հուսով ենք, որ այս տարի Հայաստանի կառավարությունը առաջընթացի կհասնի «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշների առումով, որպեսզի տնօրեների  խորհուրդը կարողանա տարեկան ընտրման գործընթացում Հայաստանի հարցը քննարկել», - ասել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ