News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, կարող է տեղի չունենալ: AP-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Կիմ Չեն Ընի վերաբերմունքի փոփոխությունը:

Նախագահը նշել է, որ որոշակի փոփոխություններ է զգացել Կիմի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո: Սակայն Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը չի անդրադառնա Կիմ Չեն Ընի վրա:

Թրամփը նշել է, որ մեծ հավանականություն կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ գագաթաժողովը տեղի չի ունենա: «Եթե հանդիպումը տեղի չունենա հունիսի 12-ին, այն կարող է ավելի ուշ կայանալ», - ասել է նա, հաղորդում է Reuters-ը:

Մինչ Թրամփի հետ հանդիպումը, Մուն Ջեինը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ եւ կոչ արել նրանց արագացնել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

«Մենք, հարավկորեացիներս, մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ, խնդրում ենք, հոգ տանել մեր մասին», - ասել էր նա:

Հարավային Կորեայի կառավարության հայտարարության մեջ ասվում էր, որ Մուն Ջեինը փորձում էր Փհենյանի մտադրությունների վերաբերյալ կասկածները փարատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ